Սարի․ Խաղադաշտ մտած երեխային ուղարկեցի Ռոնալդուի մոտ, որ չբռնեն (ֆոտո)

10:46   22 հուլիսի, 2019

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Սինգապուրում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը։

«Տեսա այդ տղային խաղադաշտում եւ հասկացա, որ ցանկանում է լուսանկարվել Ռոնալդուի հետ։ Ես մտավախություն ունեի, որ նրան կբռնեն, կանչեցի եւ ուղարկեցի Կրիշտիանուի մոտ։ Երբ խաղադաշտում տեսնում եմ երեխայի, դա ինձ համար ներխուժում չէ, ուրախություն է»,- Սարիի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» պարտվել է 2։3 հաշվով՝ երկու գոլ բաց թողնելով Ռոնալդուի փոխարինվելուց հետո։ Պորտուգալացի հարձակվողը գոլ խփելուց երեք րոպե անց փոխարինվել էր 60-րդ րոպեին։ Ռոնալդուին զայրացրել էր Սարիի որոշումը։

Հուլիսի 24-ին «Յուվենտուսը» կմրցի Միլանի «Ինտերի» հետ։

International Champions Cup

«Յուվենտուս» - «Տոտենհեմ»՝ 2։3 (տեսանյութ)

Գոնսալո Իգուաին, 56, Կրիշտիանու Ռոնալդու, 60 - Էրիկ Լամելա, 30, Լուկաս Մոուրա, 65, Հարի Քեյն, 90+3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։