«Պենալտի-սալտոյի» հեղինակ Նորիկ Ավդալյանը Ռուսաստանից տեղափոխվեց Երեւան

09:42   22 հուլիսի, 2019

Նորաստեղծ երեւանյան «Տորպեդոն» պայմանագիր է կնքել 23-ամյա կիսապաշտպան Նորիկ Ավդալյանի հետ, որը հանդես է եկել «Արարատում» և «Բանանցում», Կազանի «Ռուբինի» երկրորդ թիմում, ներկայացրել է Ռուսաստանի ֆուտբոլի ուսանողական հավաքականը:

Նորիկ Ավդալյանն արդեն երկու ստուգողական հանդիպման է մասնակցել «Տորպեդոյի» կազմում։ Առաջին խաղում երեք գոլ է խփել «Ալաշկերտ-2»-ին (3:1), հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

2018թ․ աշնանը Նորիկ Ավդալյանի անունը հայտնվեց միջազգային մամուլում «սալտո-պենալտիի» շնորհիվ։



© 2019 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։