Եվրո-2019․ Ֆրանսիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները կիսաեզրափակիչում են

22:55   21 հուլիսի, 2019

Երեւանում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարում ավարտվեց խմբային փուլը եւ հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը։

B խմբի երրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ նորվեգացիների նկատմամբ։ Իռլանդիայի թիմը 2։1 հաշվով ուժեղ էր չեխերից։

Ֆրանսիայի հավաքականը 9 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, երկրորդը Իռլանդիան է՝ 4 միավոր։

Հունիսի 24-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի կմրցի Իսպանիայի, Իռլանդիան՝ Պորտուգալիայի հավաքականի հետ, որը A խմբում գրավել է առաջին տեղը։

Մ-19 Եվրո-2019, B խումբ, երրորդ տուր

Ֆրանսիա - Նորվեգիա՝ 1։0

Նաթան Նգումու, 61

Իռլանդիա - Չեխիա՝ 2։1

Ջոնաթան Աֆոլաբի, 35, Բարի Կոֆի, 80 - Վասիլ Կուշեյ, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։