20:34 21 հուլիսի, 2019Սինգապուրի «Ազգային» ստադիոնում տեղի ունեցավ International Champions Cup-ի հերթական հանդիպումը։ Լոնդոնի «Տոտենհեմը» 3։2 հաշվով առավելության հասավ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ։
Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան հարձակվողներ, արգենտինացի Գոնսալո Իգուաինն ու պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։
«Տոտենհեմից» աչքի ընկան կիսապաշտպաններ, արգենտինացի Էրիկ Լամելան ու բրազիլացի Լուկաս Մոուրան, իսկ անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ավելացված երրորդ րոպեին դաշտի կենտրոնից կատարած հարվածով գրավեց Վոյցեխ Շչեսնիի պաշտպանած դարպասը։ Ընդմիջմանը իտալացի Ջանլուիջի Բուֆոնին փոխարինած լեհ դարպասապահը չհասցրեց նահանջել եւ հետ մղել հարվածը։
Հուլիսի 24-ին «Յուվենտուսը» կմրցի Միլանի «Ինտերի» հետ, «Տոտենհեմի» մրցակիցը հուլիսի 25-ին կլինի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։
International Champions Cup
«Յուվենտուս» - «Տոտենհեմ»՝ 2։3 (տեսանյութ)
Գոնսալո Իգուաին, 56, Կրիշտիանու Ռոնալդու, 60 - Էրիկ Լամելա, 30, Լուկաս Մոուրա, 65, Հարի Քեյն, 90+3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.