40-ամյա Մենի Պակյաոն դարձյալ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (ֆոտո)

11:04   21 հուլիսի, 2019

Լաս Վեգասում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում լեգենդար ֆիլիպինցի, 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն մենամարտեց 30-ամյա ամերիկացի Կիթ Թուրմանի հետ միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար։

Արդեն առաջին ռաունդում սուպերչեմպիոն Թուրմանը հայտնվեց նոկաուտում, բայց կարողացավ շարունակել մենամարտը, որը տեւեց 12 ռաունդ։

40-ամյա Պակյաոն հաղթեց մրցավարների ոչ միաձայն որոշմամբ՝ 113։114, 115։112, 115։112։

Ֆիլիպինցի սենատորը 62-րդ հաղթանակը տարավ կարիերայում։

View this post on Instagram

A post shared by Premier Boxing Champions (@premierboxing) on

View this post on Instagram

A post shared by Rashawn Copeland (@hypesir) on

View this post on Instagram

A post shared by MPBL (@officialmpbl) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։