«Բավարիա» - «Ռեալ»՝ 3։1 (ֆոտո)

10:02   21 հուլիսի, 2019

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը» ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մրցել են International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում։

3։1 հաշվով հաղթանակ է տարել գերմանական թիմը։ Հաշիվը 15-րդ րոպեին բացել է «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն։ Երկրորդ խաղակեսում լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ու գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին երկու րոպեում հաշիվը դարձրին 3։0։ 85-րդ րոպեին Արքայական թիմի բրազիլացի նորեկ Ռոդրիգոն կրճատեց հաշվի տարբերությունը։

Արքայական թիմում առաջին հանդիպումն անցկացրեց բելգիացի նորեկ Էդեն Ազարը։

International Champions Cup

«Բավարիա» - «Ռեալ»՝ 3։1 (տեսանյութ)

Կորենտին Տոլիսո, 15, Ռոբերտ Լեւանդովսկի, 67, Սերժ Գնաբրի, 69 - Ռոդրիգո, 85

Հեռացում՝ դարպասապահ Սվեն Ուլրայխ («Բավարիա»), 81



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։