22:20 20 հուլիսի, 2019Լոնդոնի «Արսենալն» այս ամռանը կփորձի ձեռք բերել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինին։ Անգլիական ակումբը պատրաստ է 19-ամյա իտալացի ֆուտբոլիստի համար վճարել 25 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։
Եթե «Չելսիից» վերադարձած արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգաինին վաճառել կամ վարձակալությամբ այլ ակումբի հանձնել չհաջողվի, ապա Մոյզե Քինի տրանսֆերը կդառնա իրատեսական։ Բացի այդ սպասվում է, որ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին կհամալրի «Յուվենտուսը» եւ այդ դեպքում էլ, Մոյզե Քինի համար բավարար խաղաժամանակ ապահովել չի հաջողվի թուրինյան ակումբին։
Անցած մրցաշրջանում Քինը «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.