Ազար․ Ես սխալվում եմ, եթե չեմ ստանում բացարձակ ազատություն

18:10   20 հուլիսի, 2019

Լոնդոնի «Չելսիից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Էդեն Ազարը զգուշացրել է, որ իր հաջողության համար դիրքային սահմանափակումներ խաղադաշտում պետք է չունենա։

«Ես ձգտում եմ խաղալ լիարժեք ազատ։ Երբեմն դա բարդ է ֆուտբոլում, բայց ես սխալվում եմ, եթե չեմ ստանում բացարձակ ազատություն եւ հայտնվում եմ պահեստայինների նստարանին։ Ես սիրում եմ լինել հարձակման աջ եզրում, հետո ձախ թեւում, երբեմն կենտրոնում։ Ես բնազդաբար եմ խաղում։ Ինձ համար ֆուտբոլը բնազդներ են։ Ես ամեն գործողության չեմ պատրաստվում մանրակրկիտ, քանի որ մեկ վայրկյան անց արդեն որոշում եմ ընդունում»,- Ազարի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Ազարը «Չելսիում» էր հանդես գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում նա անգլիական ակումբի հետ մասնակցեց 52 հանդիպման, խփեց 21 գոլ, կատարեց 17 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։