Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել է Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի առաջին տուրի խաղին։
«Բանսկա Բիստրիցայի» դեմ արտագնա խաղում Վահան Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին եւ աչքի է ընկել արդեն մեկ րոպե անց՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ։ Հյուրերը հաղթել են 4։3 հաշվով։
20-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածքներից հետո անցած ամիս էր վերսկսել մարզումները «Ժիլինայի» գլխավոր թիմում։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։