Ալժիրը՝ Աֆրիկայի ազգերի կրկնակի գավաթակիր (ֆոտո)

00:52   20 հուլիսի, 2019

Ֆուտբոլի Ալժիրի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց Աֆրիկայի ազգերի գավաթը։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած եզրափակիչում ալժիրցիները մրցեցին Սենեգալի հավաքականի հետ եւ առավելության հասան նվազագույն հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Քաթարի «Ալ Սադի» 27-ամյա հարձակվող Բաղդադ Բունեջան, որի հարվածից հետո գնդակը մրցակցից անդրադարձով հայտնվեց դարպասում։

Ալժիրի հավաքականն առաջին անգամ Աֆրիկայի չեմպիոնի կոչումը նվաճել էր 1990-ին տանն անցկացված եզրափակիչ մրցաշարում։

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկություն, եզրափակիչ

Սենեգալ - Ալժիր՝ 0։1 (տեսանյութ)

Բաղդադ Բունեջա, 2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։