ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Լինքոլն» խաղի տոմսերը՝ 1000 դրամ

23:12   19 հուլիսի, 2019

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հուլիսի 23-ին կընդունի Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս» թիմին:

Հուլիսի 20-ից խաղի տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել ՀՖՖ Ակադեմիա մարզադաշտի տոմսարկղից (գլխավոր մասնաշենքի մուտքի հարևանությամբ), կամ պատվիրել առցանց։ Տոմսի գինը 1000 դրամ է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատ-Արմենիա» - «Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը ուղիղ կհեռարձակվի Առաջին ալիքի եթերում:

Խաղը կմեկնարկի 19։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։