Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային նպատակների մասին

18:07   19 հուլիսի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի տրանսֆերային նպատակների մասին։

«Կա շանս, որ մենք ձեռք կբերենք կենտրոնական պաշտպանի, բայց չգիտեմ՝ կհաջողվի, թե ոչ։ Մենք ունենք երեք կենտրոնական պաշտպան։ Ֆերնանդինյոն նույնպես կարող է խաղալ այդ դիրքում։

Մենք շատ գոհ ենք մեր ունեցած կազմից։ Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ պաշտպան Էլյակիմ Մանգալան ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է մանչեսթերյան ակումբից։

Անգլիայում տրանսֆերային պատուհանը բաց կլինի մինչեւ օգոստոսի 8-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։