«Գանձասար-Կապան» - «Բելասիցա»՝ 4։2

16:09   19 հուլիսի, 2019

Բուլղարիայում մարզումային հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» հուլիսի 19-ին ստուգողական խաղում մրցել է բուլղարական «Բելասիցայի» հետ եւ հաղթել է 4։2 հաշվով։

Կապանյան թիմից առաջին խաղակեսում աչքի են ընկել Գևորգ Օհանյանն ու Գեղամ Թումբարյանը, երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Էմիլ Եղիազարյանը։

«Գանձասար-Կապանը» հուլիսի 23-ին կմրցի Կիպրոսի «Օլիմպիակոսի» հետ։

«Գանձասար-Կապան»․ Գևորգ Կասպարով, Դավիթ Տերտերյան, Վարդան Արզոյան, Գևորգ Նռանյան (Ալեքսանդր Հովհաննիսյան, 45), Վասպուրակ Մինասյան, Արթուր Գրիգորյան, 3 Համլետ Ասոյան (Ուբեյմար, 45), Գևորգ Օհանյան (Աշոտ Ադամյան, 45, Նարեկ Ասլանյան, 67), Գեղամ Թումբարյան, Շուլա (Դավիթ Մինասյան, 73), Անդրանիկ Քոչարյան (Արման Հովհաննիսյան, 45)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։