«Բարսելոնան» նոր առաջարկ է արել ՊՍԺ-ին Նեյմարի տրանսֆերի համար

21:07   18 հուլիսի, 2019

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» նոր առաջարկ է արել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար։

Կատալոնական ակումբը պատրաստ է 27-ամյա խաղացողին վերադարձնելու համար փարիզյան թիմին վճարել 100 միլիոն եվրո + 2 խաղացող մի քանիսից ընտրելու հնարավորությամբ, հաղորդում է Sky Sport Germany-ն։ Այդ ֆուտբոլիստներն են Ֆիլիպե Կոուտինյոն, Իվան Ռակիտիչը, Ուսման Դեմբելեն, Նելսոն Սեմեդուն, Մալքոմը։

Նախորդ առաջարկով «Բարսելոնան» ՊՍԺ-ին Նեյմարի դիմաց պատրաստ էր վճարել 40 միլիոն եվրո + Կոուտինյոյի եւ Դեմբելեի կամ Ռակիտիչի տրանսֆերները։

Նեյմարը հայտարարել է, որ չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում, որը նրա համար պահանջում է 222 միլիոն եվրո։ 2017-ին ՊՍԺ-ն այդքան էր վճարել «Բարսելոնային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։