Էմերի․ «Ֆիորենտինայի» դեմ կխաղան երիտասարդները

17:56   18 հուլիսի, 2019

Պետք է շանս տանք երիտասարդներին, ես գոհ եմ նրանց աշխատանքից, ասել է «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին՝ խոսելով նոր մրցաշրջանում իր կադրային քաղաքականության մասին։

«Մենք պատասխանատու ենք այս ակումբում պատմության, ներկայի եւ ապագայի համար։ Եթե մեր երիտասարդ խաղացողներն արժանի լինեն հիմնական կազմում ընդգրկվելու, նրանք կստանան այդ հնարավորությունը։

Շաբաթ օրը խաղալու ենք «Ֆիորենտինայի» հետ, եւ խաղադաշտ դուրս կգան երիտասարդները։ Նրանց համար սա կլինի դրսեւորվելու շանս»,- Ունաի Էմերիի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում «Արսենալը» 2։1 հաշվով առավելության է հասել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի եւ անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։