Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

17:15   18 հուլիսի, 2019

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Մակեդոնիայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում։

«Ալաշկերտ»․ Օգնյեն Չանչարեւիչ, Տարոն Ոսկանյան, Գագիկ Դաղբաշյան, Հայկ Իշխանյան, Հրայր Մկոյան, Վահագն Հայրապետյան, Դանիլո Սեկուլիչ, Արտակ Գրիգորյան, Տիագո Կոելյո Անդրադե, Ուրոշ Նենադովիչ, Նիկիտա Տանկով։

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։

Առաջին խաղում 3։1 հաշվով հաղթել է «Ալաշկերտը»։



© 2019 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։