«Արսենալը» Մխիթարյանի հետ հաղթեց «Բավարիային» (ֆոտո)

08:57   18 հուլիսի, 2019

Լոնդոնի «Արսենալն» ու Մյունխենի «Բավարիան» մեկնարկեցին International Champions Cup ամենամյա ընկերական մրցաշարում։ Լոս Անջելեսում տեղի ունեցած խաղում 2։1 հաշվով հաղթեց անգլիական թիմը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 64-րդ րոպեին։ 49-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը փոխանցում կատարեց մրցակցի տուգանային հրապարակում գտնվող գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, որի հարվածից հետո գրանցվեց ինքնագոլ Լուիս Պոզնանսկու կողմից։

Վերջնամասում «Բավարիան» կարողացավ վերականգնել հավասարությունը լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գոլի շնորհիվ, սակայն նախավերջին րոպեին հարձակվող Էդվարդ Նկետիան հաղթանակ պարգեւեց իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմին՝ 2։1։

International Champions Cup

«Արսենալ» - «Բավարիա»՝ 2։1 (տեսանյութ)

Լուիս Պոզնանսկի, 49, ինքնագոլ, Էդվարդ Նկետիա, 89 - Ռոբերտ Լեւանդովսկի, 71



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։