Արթուր Ավագիմյան․ Ինձ և Գեղամ Կադիմյանին «Ալաշկերտում» շատ լավ ընդունեցին

14:12   17 հուլիսի, 2019

Կիևի «Արսենալից» «Ալաշկերտ» տեղափոխված 22-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ ակումբի մամուլի ծառայությանը պատմել է նոր ակումբում տպավորությունների մասին եւ գնահատել է Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլի դուրս գալու հնարավորությունը։

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում պատրաստվում է «Մակեդոնիայի» հետ պատասխան խաղին, որը տեղի կունենա հուլիսի 18-ին։

«Լավ մարզում անցկացրեցինք, ինչից հետո վերլուծեցինք դիմակայության առաջին խաղը: Երևանում կարողացել ենք լավ արդյունք գրանցել, հաջորդ փուլ դուրս գալու լավ շանսեր ունենք:

Ինձ և Գեղամ Կադիմյանին «Ալաշկերտում» շատ լավ ընդունեցին: Շնորհակալ եմ ղեկավարությանը, մարզչական շտաբին, թիմակիցներիս, անձնակազմին, ինչպես նաև երկրպագուներին` լավ խոսքերի և մաղթանքների համար: Ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք «Ալաշկերտին» նորանոր հաղթանակներ տանել»,- նշեց Ավագիմյանը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» Երեւանում «Մակեդոնիային» հաղթել է 3։1 հաշվով։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։