14:47 17 հուլիսի, 2019Դանիայի առաջնության առաջին տուրում «Հոբրոն» տանը 1։1 հաշվով է խաղացել «Օրհուսի» հետ։ Դաշտի տերերը գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի հրաշալի փոխանցումից հետո։
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Էդգար Բաբայանի հետ։
«Մենք լավ հանդիպում անցկացրինք։ Գիտեինք, որ «Օրհուսը» շատ է գնդակը վերահսկում եւ ցանկանում էինք շեշտը դնել հակագրոհների վրա։ Մեր գոլը եղավ հենց հակագրոհի շնորհիվ։ Ուրախ ենք, որ մրցաշրջանի առաջին խաղում վաստակեցինք միավոր, թեեւ կարող էինք եւ հաղթել։
Մարզումների ժամանակ բազմիցս մշակել էինք այդ հակագրոհները։ Միշտ հաճելի է տեսնել ծանր աշխատանքի արդյունքը։ Ես շատ եմ աշխատում փոխանցումների վրա։ Կարող եմ ասել, որ ինձ ոգեշնչել է նաեւ Ռիկարդու Կուարեժման, որը հաճախ է ոտնաթաթի արտաքին կողմով փոխանցումներ կատարում»,- նշել է Էդգար Բաբայանը։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.