Թոմաս Տուխելը դժգոհել է Նեյմարից

12:11   17 հուլիսի, 2019

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը։  Բրազիլացի հարձակվողը մեկ շաբաթ ուշ էր միացել թիմի մարզումային հավաքին եւ այժմ մարզվում է անհատական ծրագրով։

«Ես միշտ հիասթափվում եմ, երբ ֆուտբոլիստն ուշանում է։ Նրա հեռանալու ցանկության մասին ես իմացա Ամերիկայի Գավաթից առաջ։ Բայց դա իմ գործը չէ։ Ակումբն ու Նեյմարը կլուծեն այդ խնդիրը։ Նա դեռ իմ խաղացողն է եւ պետք է աշխատեմ նրա հետ։ Ես պատրաստեմ հարմարվել շատ բաների, պետք է ճկուն լինել։

Հիմա Նեյմարը օրական երկու մարզում է անցկացնում, բայց դա անհրաժեշտ է։ Ես կարծում եմ, որ նա պատրաստ է չինական մրցաշրջագայությանը»,- Տուխելի խոսքը մեջբերում է RMC-ն։

Նեյմարը ՊՍԺ-ի հետ չէր մեկնել Դրեզդեն, որտեղ ֆրանսիական թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Դինամոյի» հետ եւ հաղթել 6։1 հաշվով



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։