ԵԼ․ «Ալաշկերտի» մարզումը Սկոպյեում (ֆոտո)

10:40   17 հուլիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» մարզում է անցկացրել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը պատրաստվում է Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումը կանցկացնի «Մակեդոնիայի» դեմ։

«Մակեդոնիա» - «Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական կազմը:

Գլխավոր մրցավարն է Քրիստոֆ Պիրես Մարտինսը, նրան եզրերում կօգնեն Դանիել Դա Կոստան և Դավիդ Մատեուս Սանթոսը: Չորրորդ պաշտոնյան Ժերեմի Մյուլերն է:

«Մակեդոնիա» - «Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին:

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 3։1 հաշվով հաղթել է «Ալաշկերտը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։