ՉԼ․ Վարդան Մինասյանի ասուլիսն ու «Արարատ-Արմենիայի» մարզումը Ստոկհոլմում (ֆոտո)

09:39   17 հուլիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» հուլիսի 17-ին Ստոկհոլմում Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի հետ կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը։

Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Ստոկհոլմում պատասխանել է լրագրողների հարցերին, թիմն էլ անցկացրել է վերջին մարզումը խաղից առաջ։

ԱԻԿ - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիան»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։