Հայաստանի թիմերի կազմերը Վարշավայի եւ Թբիլիսիի մրցաշարերում

16:05   16 հուլիսի, 2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմերը կմասնակցեն Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի, հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։

Հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Օլիմպավանում»: Թիմի մի մասը կմեկնի Վարշավա, մյուսը՝ Թբիլիսի:

Օգոստոսի 2-4-ը Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ):

Օգոստոսի 7-11-ը Թբիլիսիում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, հնարավոր է նաև Արմեն Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։