Թուրքական ակումբը սխալմամբ գնել է այլ ֆուտբոլիստի եւ մեկ օր անց խզել պայմանագիրը

14:10   16 հուլիսի, 2019

Թուրքիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մենեմենսպոր» ակումբը հայտնվել է զավեշտալի իրավիճակում՝ կատարելով սխալ տրանսֆեր։

Ակումբը հայտարարել էր Պորտուգալիայի երրորդ լիգայում հանդես եկող «Ալկոշետենսե» ակումբի գամբիացի հարձակվող Ալֆա Ջալոուին ձեռք բերելու մասին։ Կողմերն արագ համաձայնության էին հասել եւ կնքել պայմանագիր։

Սակայն մեկ օր անց թուրքական ակումբը խզել է պայմանագիրը։  «Մենեմենսպորում» հասկացել են, որ այլ ֆուտբոլիստի են ձեռք բերել՝ շփոթելով նրան գամբիացի Լամինա Ջալոուի հետ, որը խաղում է իտալական Սերիա Բ-ի «Սալերնիտանա» ակումբում եւ ներկայացնում է Գամբիայի ազգային հավաքականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։