Աշխարհի առաջին ռակետ, 32-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը 5-րդ անգամ նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի չեմպիոնի կոչումը։ Եզրափակիչում Ջոկովիչը մրցեց աշխարհի երրորդ ռակետ, Ուիմբլդոնի 8-ակի չեմպիոն, 37-ամյա Ռոջեր Ֆեդերերի հետ եւ առավելության հասավ 7։6 (7։5), 1։6, 7։6 (7։4), 4։6, 13։12 (7։3) հաշվով։
Ուիմբլդոնի պատմության մեջ առաջին անգամ վճռական սեթում անհրաժեշտ եղավ թայ-բրեյք։ Նոր կանոնը ուժի մեջ էր մտել այս տարի։
Պայքարը տեւեց 4 ժամ 55 րոպե, ինչը տղամարդկանց մենախաղի եզրափակիչի տեւողության ռեկորդ է Ուիմբլդոնի պատմության մեջ։
Ջոկովիչը Ուիմբլդոնում հաղթել է նաեւ 2011, 2014, 2015, 2018 թվականներին եւ պաշտպանեց տիտղոսը։
Nearly hours later, @DjokerNole defends his crown!
— ATP Tour (@ATP_Tour) July 14, 2019
@DjokerNole | #Wimbledonpic.twitter.com/x1Ty8Hs87s
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։