Ուիմբլդոն․ Նովակ Ջոկովիչ - Ռոջեր Ֆեդերեր․ Բուքմեյքերների կանխատեսումը

10:22   14 հուլիսի, 2019

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում հուլիսի 14-ին տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, 32-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը եւ աշխարհի երրորդ ռակետ, 37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որն այս մրցաշարում ստացել էր երկրորդ համարը եւ կիսաեզրափակիչում հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին։

Բուքմեյքերները եզրափակիչում նախապատվությունը տալիս են Ջոկովիչին, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․50 գործակցով։ Ֆեդերերի հաղթանակի գործակիցը 2․60 է։

Ջոկովիչի եւ Ֆեդերերի նախորդ հինգ հանդիպումներում չորս հաղթանակ է տարել սերբ թենիսիստը, Ֆեդերերը հաղթել է մեկ անգամ չորս պարտություններից առաջ՝  2015թ․ հոկտեմբերին։

Ջոկովիչ - Ֆեդերեր եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Ջոկովիչը Ուիմբլդոնում հաղթել է չորս անգամ (2011, 2014, 2015, 2018) եւ պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։ Ֆեդերերը Ուիմբլդոնի ռեկորդակիրն է՝ 8 տիտղոս (2003, 2004, 2005, 2006, 2007, 2009, 2012, 2017)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։