Կոնտեն արգելել է Իկարդիին եւ Նաինգոլանին ներկա լինել մարտավարության պարապմունքներին

17:17   13 հուլիսի, 2019

Իտալական «Ինտերի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Շվեյցարիայում ընթացող մարզումային հավաքի ժամանակ թիմի բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանին եւ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին արգելել է մասնակցել մարտավարության պարապմունքներին, հաղորդում Tuttosport-ը։

Միլանյան ակումբը պատրաստվում է վաճառել այս ֆուտբոլիստներին։ Կոնտեն նրանց թույլ է տալիս մասնակցել ֆիզիկական եւ տեխնիական պատրաստության մարզումներին, սակայն իր մարտավարական գաղտնիքներից հեռու է պահում։

Սակայն «Ինտերին» կարող է սպառնալ պատժամիջոցներ նման մոտեցման համար, քանի որ պարունակում է գործող պայմանագրերի խախտում։ Նման իրավիճակից խուսափելու համար «Ինտերը» Իկարդիի եւ Նաինգոլանի համար հրավիրել է ակումի երիտասարդական թիմի նախկին մարզիչ Դանիելե Բերնացանիին, որն անհատական մարզումներ է անցկացնում նրանց համար։

Իկարդիի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը, տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո։

Նաինգոլանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Նրա գինը մոտ 28 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։