Անտուան Գրիզմանին նվիրված «Բարսելոնայի» տեսահոլովակը

00:32   13 հուլիսի, 2019

«Բարսելոնան» տեսահոլովակ է պատրաստել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության առթիվ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին «Բարսելոնան» եւ իսպանական Լա Լիգան հաստատեցին աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը Մադրիդի «Աթլետիկոյից» կատալոնական ակումբ, որը 28-ամյա խաղացողի համար վճարեց 120 միլիոն եվրո։ Կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր, նոր տրանսֆերային գին կսահմանվի 800 միլիոն եվրո։

Գրիզմանը «Աթլետիկոյից» հեռանալու որոշման մասին հայտարարել էր մայիսին։ Նա մադրիդյան ակումբում հանդես էր գալիս 2014թ․ հուլիսից։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2023 թվականը։

Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 48 հանդիպման, խփել 21 գոլ։ Գրիզմանը չէր միացել «Աթլետիկոյի» մարզումային հավաքին, ինչի համար կտուգանվի 200 հազար եվրոյով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։