15:16 25 օգոստոսի, 2012Այս մրցաշրջանն ինձ համար հաջող էր: Հասցրել եմ անցկացնել հիսուն պարտիա, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:
Օգոստոսի 27-ին մեկնարկող 40-րդ համաշխարհային օլիմպիադայից առաջ շախմատի Հայաստանի հավաքականը տասնօրյա հավաք անցկացրեց Ծաղկաձորում:
Պարոն Հակոբյան, ինչպե՞ս են անցնում հավաքները:
Անում ենք ամեն բան, որպեսզի Օլիմպիադայից առաջ թարմ լինենք: Մեծ ուշադրություն ենք դարձնում սպորտին: Խաղում ենք ֆուտբոլ, զբաղվում լողով, վազում ենք: Խաղում ենք շախմատ: Հավաքների հիմնական նպատակը միասին հավաքվելն է եւ թիմում լավ մթնոլորտ ստեղծելը:
Ձեզ ի՞նչն է ամենից շատ ուժ տալիս:
Ես աշխատում եմ հանգստանալ, որպեսզի ուժերս հավաքեմ: Միայն հավաքներով չենք պատրաստվում: Պետք է մինչեւ Օլիմպիադան մասնակցել մի քանի մրցաշարերի: Այս տարին ինձ համար հաջող էր: Հասցրել եմ հիսուն պարտիա անցկացնել: Դա լավ թիվ է ինձ համար:
Կա՞ ինչ-որ բան ինչից Ձեզ զրկում եք մրցաշարերից առաջ:
Ոչ, չկա այդպիսի բան: Ես շատ եմ սիրում խաղալ բիլիարդ: Եվ միշտ խաղում եմ:
Ի՞նչ կասեք տղաների պատրաստվածության մասին:
Արդյունքներին նայելով կարելի է ասել, որ բոլորը լավ մարզավիճակում են: Բայց ամեն բան կերեւա Օլիմպիադայի ժամանակ: Մեզ մոտ եղել է, որ վատ մարզավիճակում ենք եղել, բայց Օլիմպիադայում հաղթել են: Օրինակ` Դրեզդենում այնքան էլ լավ չէինք խաղացել մինչեւ մրցաշարը, բայց նվաճեցինք Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը:
Իսկ ի՞նչ կասեք Օլիմպիադայի անցկացման վայրի մասին:
Ես երբեք չեմ խաղացել Ստամբուլում: Չնայած այնտեղ Օլիմպիադա անցկացվել է 2000-ին, բայց ես չեմ մասնակցել: Կարծում եմ, մեզ պետք է չխանգարի այդ հանգամանքը: Մենք կենտրոնանանալու ենք խաղերի վրա:
Ո՞ր թիմն է Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցը Օլիմպիադայում:
Ինչպես միշտ Ռուսաստանը: Այս պահին ուժեղ են Ուկրաինան, Չինաստանը, Ադրբեջանը:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.