Հենրիխ Մխիթարյան․ Զիդանը խաղադաշտում Պիկասո էր

16:07   12 հուլիսի, 2019

Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը եղել է Զինեդին Զիդանը, նա Պիկասո էր խաղադաշտում, անում էր անհավանական բաներ գնդակով, կախարդանք էր արարում։ Այս մասին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին ասել է Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հուլիսի 14-ին Երեւանում մեկնարկելիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի դեսպանն է։

«Հայաստանում բոլորն են սիրում ֆուտբոլ։ Մարդիկ ուրախ են, որ այդ մրցաշարն անցկացվելու է մեր երկրում։ Սա հրաշալի հնարավորություն է տեսնել եվրոպական ֆուտբոլի ապագա աստղերին։

Մրցաշարի մասնակիցներին խորհուրդ կտամ ստանալ հաչույք եւ վայելել խաղի ամեն պահը, քանի որ այսպիսի հանդիպումներն ու մրցաշարերը կարող են եւ կյանքում լինել մեկ անգամ։ Բոլոր խաղացողներին հաջողություն եմ մաղթում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստն «Արսենալի» հետ հուլիսի 11-ին մեկնել է ԱՄՆ՝ մրցաշրջագայության։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։