Նախկին չեմպիոն, այժմ մոդել Քեյթ Ափթոնը մասնակցել է բարեգործական միջոցառման

14:45   25 օգոստոսի, 2012

Ձիասպրոտի նախկին չեմպիոն, այժմ IMG Models-ի 20-ամյա ամերիկացի մոդել Քեյթ Ափթոնը մասնակցել է բարեգործական միջոցառման, որը նվիրված է եղել սքեյթբորդի տարածմանը:

Ափթոնը պատանիների հետ մասնակցել է նաեւ շաբաթօրյակի` աղբից մաքրելով Brooklyn's Fort Greene Park-ը:

Քեյթը 18-ամյա պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ Չազ Օրտիզից որպես պարգեւ ստացել է սքեյթբորդի վարպետության խորհուրդներ, գրում է Daily Mail-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։