«Բարսելոնան» վճարել է Գրիզմանի տրանսֆերի 120 միլիոն եվրոն

22:34   11 հուլիսի, 2019

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» վճարել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի 120 միլիոն եվրոն Մադրիդի «Աթլետիկոյին», հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։ Առաջիկայում կլինի պաշտոնական հայտարարություն։

28-ամյա Գրիզմանը չի միացել «Աթլետիկոյի» մարզումային հավաքին, ինչի համար կտուգանվի 200 հազար եվրոյով։

Գրիզմանը «Աթլետիկոյում» էր 2014 թվականից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 48 հանդիպման, խփել 21 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։