Մեսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, Ֆեդերերը՝ լավագույն թենիսիստ

10:29   11 հուլիսի, 2019

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ESPY (Excellence in Sports Performance Yearly Award) մրցանակաբաշծությունը, որը հիմնադրել է ESPN մարզական հեռուստաալիքը։

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին։ Իսպանիայի անցած առաջնության 34 խաղում Մեսին խփել է 36 գոլ, արժանացել Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկին»։ 32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական թիմի հետ 10-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։

Մեսիից բացի մրցանակին հավակնում էին նաեւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ֆրանսիացի Կիլիան Մբապեն եւ հոլանդացի Վիրջիլ վան Դեյկը։

Տարվա լավագույն թենիսիստ է ճանաչվել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը հետ է թողել սերբ Նովակ Ջոկովիչին, իսպանացի Ռաֆայել Նադալին եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Տարվա լավագույն թենիսիստուհու մրցանակը բաժին է հասել ամերիկացի Սերենա Ուիլյամսին։ Մրցանակի հավակնորդներն էին նաեւ ռումինացի Սիմոնա Հալեպը, ճապոնացի Նաոմի Օսական եւ չեխ Պետրա Կվիտովան։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։