Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը․ 100-րդ հաղթանակը Ուիմբլդոնի մրցաշարում

21:39   10 հուլիսի, 2019

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 100-րդ հաղթանակը տարավ Ուիմբլդոնի մրցաշարի մրցախաղերում, ինչը ռեկորդային ցուցանիշ է տղամարդկանց մենախաղի մրցումներում։ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը մրցեց ճապոնացի Կեյ Նիսիկորիի (7) հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 4։6, 6։1, 6։4, 6։4։ Պայքարը տեւեց 2 ժամ 39 րոպե։

Ռոջերդ ֆեդերերը 13-րդ անգամ հանդես կգա Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Նրա մրցակիցը կլինի իսպանացի Ռաֆայել Նադալի եւ ամերիկացի Սեմ Քուերիի դիմակայության հաղթողը։

Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի 8-ակի չեմպիոն է, ինչը եւս ռեկորդային ցուցանիշ է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։