«Բարսելոնան» չի կարողանում բանկային երաշխիք ստանալ Գրիզմանի տրանսֆերի համար

14:14   10 հուլիսի, 2019

«Բարսելոնան» չի կարողանում ավարտին հասցնել Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի գործարքը։ «Աթլետիկոն» մերժել է կատալոնական ակումբի առաջարկը 120 միլիոն եվրոյի վճարումը հետաձգելու վերաբերյալ եւ պահանջել է միանվագ վճարում։

«Բարսելոնան» այժմ չի կարողանում համաձայնության հասնել որեւէ բանկի հետ գործարքի ֆինանսական երաշխիք ստանալու համար, հաղորդում է AS-ը։ Նշվում է, որ այս իրավիճակի պատճառով ակումբի աշխատակիցները երեք օր ուշ են ստացել հունիսի աշխատավարձը։

Նախատեսվում էր, որ Գրիզմանն արդեն հուլիսի 10-ին պետք է պայմանագիր կնքեր «Բարսելոնայի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։