Եվրո-2019․ Արթուր Վանեցյանի շրջայցը

17:41   9 հուլիսի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն շրջայց է կատարել բոլոր այն մարզադաշտեր, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումները, և հյուրանոցներ, որտեղ հանգրվանելու են մասնակից թիմերը և պաշտոնատար անձինք, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը

Արթուր Վանեցյանը սկզբից այցելել է «Բանանց» մարզադաշտ, ծանոթացել խոտածածկին և մարզաբազայի ենթակառուցվածքներին: Այնուհետև ՀՖՖ նախագահը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն և ՀՖՖ ակադեմիա, որտեղ ևս ամեն ինչ պատրաստ է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության անցկացմանը:

Radisson Blu հյուրանոցում Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներին և ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝  Մ-19 Եվրո-2019 մրցաշարը ամենաբարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։