Օզբիլիս․ «Բեշիկթաշի» նոր մարզիչը ցանկանում է դրսեւորվելու շանս տալ ինձ

14:46   9 հուլիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը թուրքական «Բեշիկթաշում» կստանա դրսեւորվելու եւս մեկ հնարավորություն։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Օզբիլիսը։ 29-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր ունի ստամբուլյան ակումբի հետ։

«Հոլանդական «Վիլլեմ Երկրորդ» վարձակալությամբ տեղափոխվելուց առաջ մեկ տարով երկարաձգել էի պայմանագիրս «Բեշիկթաշի» հետ։ Հիմա թիմն ունի նոր մարզիչը, որը ցանկանում է ծանոթանալ իմ հնարավորություններին եւ դրսեւորվելու շանս տալ։ Առաջիկայում պարզ կդառնա՝ կմնամ «Բեշիկթաշում», թե կհեռանամ»,- նշեց Օզբիլիսը։

«Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբդուլա Ավչին, որը փոխարինել է Թուրքիայի հավաքականը գլխավորած Շենոլ Գյունեշին։

Օզբիլիսն անցած մրցաշրջանում վարձակալությամբ խաղում էր Հոլանդիայում՝ 18 խաղում խփելով երկու գոլ եւ կատարելով երկու գոլային փոխանցում։

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։