Ալեքսանդր Կարապետյանի հերթական գոլը «Սոչիում»

02:05   9 հուլիսի, 2019

Ռուսական «Սոչիում» փորձաշրջան անցնող Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը չորրորդ գոլն է խփել։ Խորվաթիայի «Ռիեկայի» հետ ընկերական խաղում Կարապետյանը հավասարեցրել է հաշիվը՝ 1։1։ «Սոչին» այդ խաղում հաղթել է 2։1 հաշվով։

Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» 31-ամյա հարձակվողը «Սոչիի» հետ մարզումային հավաքի էր մեկնել Սլովենիա։ Կարապետյանը դուբլի հեղինակ էր դարձել սերբական «Ռադնիչկիի» հետ խաղում (2:0), որն անավարտ էր մնացել հորդառատ անձրեւի պատճառով։ Սլովենական «Օլիմպիայի» հետ խաղում Կարապետյանն աչքի էր ընկել մեկ գոլով։ Այդ խաղում «Սոչին» պարտվել էր 3։4 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։