Պարալիմպիկ խաղերի հսկայական էմբլեմը զարդարել է Թաուերի կամուրջը

10:16   25 օգոստոսի, 2012

14-րդ Պարալիմպիկ խաղերի հսկայական էմբլեմը զարդարել է Լոնդոնի Թաուերի կամուրջը: Այն փոխարինել է նույն տեղում կախված օլիմպիական օղակները:

Խաղերը կմեկնարկեն օգոստոսի 29-ին: Այն ռեկորդային կլինի մասնակիցների թվով` մոտ 4,2 հազար մարզիկ 20 մարզաձեւերում:

16 երկիր առաջին անգամ կմասնակցի Պարալիմպիկ խաղերին: Վաճառվել է մոտ 2,5 միլիոն տոմս, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է Խաղերի պատմության մեջ, հաղորդում է  citizenside.com-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։