Ամերիկայի Գավաթ․ Արգենտինան նվաճեց բրոնզե մեդալները

00:59   7 հուլիսի, 2019

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը նվաճեց Բրազիլիայում ավարտին մոտեցող Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալները։

Երրորդ տեղի համար խաղում Արգենտինայի հավաքականը 2։1 հաշվով առավելության հասավ Չիլիի հավաքականի նկատմամբ։

12-րդ րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Պաուլո Դիբալան, իսկ 10 րոպե անց արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց Սերխիո Ագուերոն։

37-րդ րոպեին բախվեցին Լիոնել Մեսին ու չիլիացիների կիսապաշտպան Գարի Մեդելը։ Մրցավարը երկուսին էլ կարմիր քարտ ցույց տվեց ոչ մարզական վարքի համար։ Նա որոշումն ուժի մեջ թողեց նաեւ VAR-ի օգնությանը դիմելուց հետո։

Մեսին երկրորդ անգամ է կարմիր քարտ ստանում հավաքականում։ Առաջինը ստացել է 2005-ին Հունգարիայի դեմ նորամուտի խաղում։

59-րդ րոպեին Արտուրո Վիդալը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չիլիացիները չկարողացան։

Ամերիկայի Գավաթ, երրորդ տեղի խաղ

Արգենտինա - Չիլի՝ 2։1 (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 12, Պաուլո Դիբալա, 22 – Արտուրո Վիդալ, 59, 11մ

Հեռացումներ՝ Լիոնել Մեսի, 37 – Գարի Մեդել, 37



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.