Ֆեդերերը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 350 հաղթանակ տարած առաջին թենիսիստ

23:09   6 հուլիսի, 2019

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանում 37-ամյա թենիսիստը 2 ժամ 5 րոպեում առավելության հասավ ֆրանսիացի Լյուկա Պուիի նկատմամբ՝ 7:5, 6:2, 7:6 (7:4)

Ֆեդերերը դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 350 հաղթանակ տարած առաջին թենիսիստը։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կխաղա իտալացի Մատեո Բերետինիի հետ, որը երրորդ շրջանում 6:7 (5:7), 7:6 (7:2), 4:6, 7:6 (7:5), 6:3 հաշվով հաղթեց արգենտինացի Դիեգո Շվարցմանին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։