Դանիելե Դե Ռոսին որոշել է սկսել մարզչական կարիերա

14:35   6 հուլիսի, 2019

Իտալական «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին որոշել է ավարտել խաղացողի կարիերան, հաղորդում է Football Italia-ն։

Դե Ռոսին ունեցել է առաջարկներ «Սամպդորիայից», «Միլանից» եւ ՄԼՍ-ի մի քանի ակումբներից, սակայն նա որոշել է ավարտել խաղացողի կարիերան եւ անցնել մարզչական գործունեության։

Անցած մրցաշրջանի ավարտից հետո Դե Ռոսին հրաժեշտ էր տվել «Ռոմային», որի կազմում անցկացրել է 17 տարի, դարձել Իտալիայի կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

2004-2017 թվականներին Դե Ռոսին հանդես է եկել Իտալիայի հավաքականում՝ նվաճելով 2006թ․ աշխարհի չեմպիոնի, 2012թ․ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումները։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.