12:50 5 հուլիսի, 2019Ես եմ «Սոչիին» առաջարկել Ալեքսանդր Կարապետյանի թեկնածությունը, ասել է ռուսական ակումբի մարզչական շտաբի անդամ, Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի հավաքականի հարձակվողի հնարավոր տեղափոխության մասին։ Ալեքսանդր Կարապետյանն այժմ փորձաշրջան է անցնում «Սոչիում»։
«Կարապետյանը գերազանց է իրեն դրսեւորում, արդեն երեք գոլ է խփել ստուգողական հանդիպումներում։ Այսօր էլ կմասնակցի խորվաթական «Ռիեկայի» հետ ստուգողական խաղին։
Մեծ հույս ունեմ, որ նրա հետ կկնքվի պայմանագիր։ Կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ կցանկանային ունենալ նրա նման հարձակվող»,- նշեց Բերեզովսկին։
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» 31-ամյա հարձակվողը «Սոչիի» հետ մարզումային հավաքի է մեկնել Սլովենիա։ Կարապետյանը դուբլի հեղինակ է դարձել սերբական «Ռադնիչկիի» հետ խաղում (2:0), որն անավարտ էր մնացել հորդառատ անձրեւի պատճառով։ Սլովենական «Օլիմպիայի» հետ խաղում Կարապետյանն աչքի էր ընկել մեկ գոլով։ Այդ խաղում «Սոչին» պարտվել էր 3։4 հաշվով։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.