09:09 5 հուլիսի, 2019NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 39-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլի կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։
#Corner-ը ներկայացնում է ռեպորտաժ Վանաձորից՝ լեգենդար Յուրի Ջորկաեֆի այցի մասին։ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն մեր հայրենակիցը «Հայաստան Ինժեներական Շաբաթ» միջոցառման փակման արարողության հատուկ հյուրն էր։
«Գանձասար-Կապանի» կոլումբացի կիսապաշտպան Ուբեյմար Անգուլոն արդեն չորս տարի հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում եւ հաջորդ տարի կարող է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունն ու հանդես գալ Հայաստանի հավաքականում։
#Corner-ը զրուցել է 27-ամյա ֆուտբոլիստի հետ, որը պատրաստ է համալրել Հայաստանի թիմը, եթե ստանա հրավեր։
Գեւորգ Ղազարյանը տեղափոխվեց Կիպրոսի ԱԵԼ, Հենրիխ Մխիթարյանը ներկայացրեց Լոնդոնի «Արսենալի» նոր համազգեստը, Ալեքսանդր Կարապետյանը մոտ է ռուսական Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Սոչիի» հետ պայմանագիր կնքելուն։ #Corner-ը ներկայացնում է արտերկրում հայ ֆուտբոլիստների մրցելույթները։
«Կրասնոդարում» Յուրա Մովսիսյանի նախկին ակումբակից Իգոր Պիկուշչակը գլխավորեց Երեւանի «Նոան»։ #Corner-ը պատմում է եվրագավաթային մրցաշարերին եւ նոր մրցաշրջանին պատրաստվող հայկական թիմերի մասին։
Վերջում էլ ավանդական զավեշտալի տեսաշար տարբեր երկրներից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.