00:37 5 հուլիսի, 2019Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ներկայացրեց թիմի նորեկ, հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգին։ Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 5-ին։
Ամստերդամի «Այաքսի» եւ Հոլանդիայի հավաքականի խաղացողի հետ պայմանագիրը կատալոնական ակումբը կնքել էր դեռ հունվարին, սակայն մրցաշրջանի երկրորդ հատվածը եւս Դե Յոնգն անցկացրեց «Այաքսում»։
22-ամյա ֆուտբոլիստի համար «Բարսելոնա» վճարել է 75 միլիոն եվրո: Այդ գումարը կարող է ավելանալ եւս 11 միլիոնով, եթե ֆուտբոլիստը ցուցադրի արդյունավետ խաղ եւ մրցանակներ նվաճի:
Դե Յոնգի տրանսֆերի գումարը 5-րդն է «Բարսելոնայի» պատմության մեջ: Նրանից թանկ եղել են բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոն (130 միլիոն եվրո), ֆրանսիացի Ուսման Դեմբելեն (120 միլիոն եվրո), բրազիլացի Նեյմարը (88,2 միլիոն եվրո) եւ ուրուգվայցի Լուիս Սուարեսը (81,72 միլիոն եվրո):
LIVE @DeJongFrenkie21 #ReadyToColor https://t.co/m0NxlESLYx
— FC Barcelona (@FCBarcelona) July 4, 2019
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.