«Չելսիի» տպավորիչը հոլովակը՝ Լեմպարդի վերադարձի առթիվ

13:39   4 հուլիսի, 2019

Լոնդոնի «Չելսին» տպավորիչ տեսահոլովակով ողջունել է 41-ամյա Ֆրենկ Լեմպարդի վերադարձը ակումբ։ Անգլիացի մարզիչը կնքել է երեք տարվա պայմանագիր նախկին թիմի հետ՝ գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինելով իտալացի Մաուրիցիո Սարիին, որը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»։

Լեմպարդը մարզչական կարիերան սկսել է 2018թ․ մայիսին։ «Դերբի Քաունթին» նրա գլխավորությամբ հանդես եկավ Պրեմյեր լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆում, սակայն 1։2 հաշվով պարտվեց «Աստոն Վիլային»։

Լեմպարդը «Չելսիում» խաղացել է 2001-2014 թվականներին, դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, քառակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթող։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։