Հենրիխ Մխիթարյանը կնոջ եւ մոր հետ՝ ՊՍԺ-ի ստադիոնի մոտ գտնվող ռեստորանում (ֆոտո)

11:01   4 հուլիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կնոջ եւ մոր հետ ճաշել է Փարիզի ՊՍԺ-ի ստադիոնի մոտ գտնվող ռեստորանում, գրում է Nouvelles d'Arménie‏-ն։

Չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, որի ղեկավարությամբ Մխիթարյանը խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»։

Բրիտանական մամուլը գրել էր, որ գրավիչ առաջարկի դեպքում անգլիական ակումբը պատրաստ է վաճառել Մխիթարյանին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։