Մեսին պատրաստ է մնալ Արգենտինայի հավաքականում

15:18   3 հուլիսի, 2019

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականից կրած 0։2 հաշվով պարտությունից հետո հայտարարել է, որ պատրաստ է մնալ ազգային թիմում։

«Ես հույս ունեմ, որ մեզ կհարգեն եւ չեն քննադատի։ Այս թիմին պետք է թույլ տալ հանգիստ զարգանալ։ Ես հրաշալի լեզու եմ գտնում այս կազմի խաղացողների հետ, եւ եթե ես պետք է որեւէ կերպ օգնեմ նրանց, կօգնեմ։ Ես պատրաստ եմ մնալ թիմում։ Սա գերազանց կազմ է, որը զարգանում է։ Եթե ինձ դարձյալ հրավիրեն, ես կմիանամ»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո Մեսին մի քանի ամիս չէր միանում Արգենտինայի հավաքականին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։