«Բարսելոնան» հրաժարվել է 70 միլիոն եվրոյով վաճառել Ուսման Դեմբելեին

15:53   2 հուլիսի, 2019

Մյունխենի «Բավարիան» փորձել է ձեռք բերել «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին, սակայն կատալոնական ակումբը չի ցանկացել վաճառել 22-ամյա խաղացողին։ Գերմանական ակումբն առաջարկել է 70 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Դեմբելեին, եթե ստանա առնվազն 95 միլիոն եվրոյի առաջարկ։

Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 125 միլիոն եվրոյով։

Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 29 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Դեմբելեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.