02:14 2 հուլիսի, 2019Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից, 15-ամյա ամերիկացի Կորի Գաուֆը կանանց մենախաղի առաջին շրջանում մրցեց Ուիմբլդոնի մրցաշարի հնգակի հաղթող, 39-ամյա ամերիկացի Վինուս Ուիլյամսի հետ եւ առավելության հասավ 6։4, 6։4 հաշվով։
«Մինչեւ իմ ծնվելը Վինուսն արդեն նվաճել է «Մեծ սաղավարտի» իր յոթ տիտղոսներից չորսը։ Սա իմ երազանքի վիճակահանությունն էր, եւ ես երջանիկ եմ, շոկի մեջ եմ»,- ասել է Գաուֆը հաղթանակից հետո։
Երկրորդ շրջանում Գաուֆի մրցակիցը կլինի Սլովակիայի ներկայացուցիչ Մագդալենա Ռիբարիկովան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.